Mensaje del Embajador de Armenia en Argentina, Hovhannes Virabyan, dedicado al 106° aniversario del Genocidio armenio
Se cumple el 106° aniversario del Genocidio Armenio.Este es un día en el que nuestros pensamientos están en Tsitsernakaberd, inclinándonos respetuosamente ante el fuego eterno que inmortaliza la memoria del millón y medio de mártires inocentes.Este es también un día de profundo recogimiento y reflexión para todos los armenios. No hay familia que no haya tenido una pérdida, ni una historia que no haya quedado incompleta. No hay nadie cuyos abuelos no hayan debido dejar el hogar ancestral para emprender el camino del destierro y la salvación hacia Siria y Líbano, Grecia y Francia, Argentina y Uruguay.
Son muchos los países que recibieron con los brazos abiertos a los milagrosos sobrevivientes del genocidio y que se transformaron para ellos en su nuevo hogar, en su segunda patria.Pero el 24 de abril no es solo un día de daños y derrotas. Es un día que demuestra la fuerza y la capacidad del armenio de sobrevivir y resurgir de las situaciones más trágicas y volver a ponerse de pie. Es el día en que el armenio una vez más en su historia milenaria se rebeló contra la muerte y el olvido y eligió el camino luminoso de subsistir y sobreponerse a las dificultades.
Desafortunadamente, hasta hoy no ha habido muchos cambios en nuestra región. Son los mismos los protagonistas, no han variado sus métodos y sus intenciones genocidas. Hoy nuevamente tenemos que hacer frente a la necesidad urgente de garantizar la seguridad y la vida del pueblo de Artsaj, de tomar medidas para neutralizar las nuevas exteriorizaciones y los nuevos peligros de la armenofobia. Prosigue también el genocidio cultural… se destruyen monasterios, joyas de la arquitectura armenia, testimonios de nuestra presencia, hasta hay intentos de distorsionar, de disputar la filiación histórica de todo ese legado.
A pesar de ello, hoy más que nunca, estamos condenados a la victoria, no hay posibilidad de retroceder o resbalar. Hay que descartar el fracaso.
El conjunto representado por Armenia, Artsaj y la Diáspora debe continuar funcionando aún más activamente, más específica y más sólidamente, por la gloria de nuestra Patria, que viene desde las profundidades de la historia y se proyecta para los tiempos.
Siempre antes del amanecer la oscuridad es más densa…
Hoy es también un día de gratitud hacia los países que iniciaron el proceso de reconocimiento internacional del genocidio armenio o que posteriormente se unieron a él: hacia Uruguay, que en 1965 fue el primero. Por supuesto y muy especialmente a la Argentina, único país en el mundo en el cual el genocidio fue reconocido y condenado por los tres poderes del estado: ejecutivo, legislativo y judicial. Gracias, Chile. Gracias, Paraguay.
Por supuesto, merece un reconocimiento especial en la preservación de la memoria y la lucha reivindicatoria el rol de la comunidad armenia. Todos los esfuerzos realizados por ella no persiguieron el agradecimiento ni el reconocimiento, sino que surgieron espontáneamente y con la conciencia de lo que se debía hacer. Sin embargo, es imposible no detenerse por un momento para rendir homenaje al enorme trabajo desarrollado o en proceso de realización por parte de nuestros connacionales desde miles de kilómetros de distancia de la Patria histórica a favor de la vigencia de las ideas y los valores compartidos por toda la Nación.
Hoy estamos todos allí, en Tsitsernakaberd…
Con profundo respeto,
Hovhannes Virabyan, Embajador de la República de Armenia en la República Argentina
23.04.2021
Buenos Aires
Լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը:
Սա մի օր է, երբ բոլորս մտովի այնտեղ ենք… Ծիծեռնակաբերդում, գլուխ ենք խոնարհում անմեղ նահատակների հիշատակին՝ անմար կրակի մոտ:
Սա նաև խիստ անձնական, խորհելու օր է ամեն հայի համար: Չկա որևէ ընտանիք, որ չունենա կորուստ, կիսատ մնացած պատմություն: Չկա մեկը, ում պապերը չեն թողել հայրենի օջախը և բռնել փրկության տարագրի ուղին՝ դեպի Սիրիա և Լիբանան, Հունաստան և Ֆրանսիա, Արգենտինա և Ուրուգվայ:
Բազմաթիվ են այն երկրները, որոնք գրկաբաց ընդունեցին ցեղասպանությունից հրաշքով փրկված մեր նախնիներին, դարձան նրանց համար նոր տուն և երկրորդ հայրենիք:
Սակայն ապրիլի 24-ը միայն ցավի և կորստի օր չէ: Օր է, որն ապացուցում է հայի վերապրելու և ամենաողբերգական իրավիճակներից նորից հառնելու, ոտքի կանգնելու ուժն ու կարողությունը: Սա օր է, երբ հայն հերթական անգամ իր բազմադարյա պատմության ընթացքում ըմբոստացավ մահվանն ու մոռացությանը և ընտրեց վերապրելու և դժվարությունները հաղթահարելու լուսավոր ուղին:
Այսօր էլ, ցավոք, մեր տարածաշրջանում շատ բան չի փոխվել: Նույնն են դերակատարները, նրանց ցեղասպան գործելաոճը և նկրտումները: Այսօր էլ ստիպված ենք հաշվի նստել Արցախի ժողովրդի գոյաբանական անվտանգության ապահովման հրատապ անհրաժեշտության հետ, քայլեր ձեռնարկել՝ սանձելու հայատյացության նորովի դրսևորումները և նոր վտանգները:
Շարունակվում է նաև մշակութային ցեղասպանությունը. ավերածությունների են ենթարկվում վանքերը, հայկական ճարտարապետության գոհարները, նույնիսկ փորձեր են կատարվում խեղաթյուրելու, վիճարկելու այդ ժառանգության պատմական ծագումը:
Միևնույն ժամանակ, այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք միայն հաջողություններ արձանագրելու: Չկա այլևս նահանջի ճանապարհ կամ սայթաքելու հնարավորություն: Պետք է բացառել հաջողության չհասնելը, շարունակել աշխատել, անե՛լ ավելին: «Հայաստան, Արցախ, Սփյուռք» եռամիասնությունը պետք է շարունակի գործել՝ ավելի ակտիվ, ավելի թիրախային և ավելի կուռ՝ ի փառս դարերից եկող և դարեր գնացող մեր Հայրենիքի:
Արևածագից առաջ միշտ ամենամութն է լինում…
Այսօր նաև օր է երախտիքի խոսք հղելու այն երկրներին, որոնք սկիզբ դրեցին, կամ հետագայում միացան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևոր գործընթացին՝ սկսած Ուրուգվայից, որը 1965 թվականին դարձավ առաջինը: Իհարկե, հատուկ շնորհակալություն Արգենտինային, որը իշխանության բոլոր երեք՝ գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի կողմից աշխարհում միակ պետությունն է, որ ճանաչել և դատապարտել է այս մեծ ողբերգությունը: Շնորհակալությու՛ն, Չիլի: Շնորհակալությու՛ն, Պարագվայ:
Հատուկ գնահատանքի է, իհարկե, արժանի հայ համայնքի դերակատարությունը՝ հիշողության և պահանջատիրության պահպանման գործում: Իրենց բոլոր ջանքերը, բնականաբար, չեն ներդրվել երախտիքի խոսքերի կամ գնահատանքի համար. դա արվել է ինքնաբուխ և որովհետև այդպես ճիշտ է: Սակայն, հնարավոր չէ մի պահ կանգ չառնել և չխոնարհվել այն ահռելի աշխատանքի դիմաց, որ արվել է և շարունակվում է արվել մեր հայրենակիցների կողմից՝ իրենց պատմական Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ հանուն ընդհանուր ազգային գաղափարների և արժեքների պահպանման:
Այսօր բոլորս այնտեղ ենք… Ծիծեռնակաբերդում:
Խորին հարգանքով՝
Հովհաննես Վիրաբյան,
Արգենտինական Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության դեսպան,
23.04.2021թ.
Բուենոս Այրես
կի մոտ:
Սա նաև խիստ անձնական, խորհելու օր է ամեն հայի համար: Չկա որևէ ընտանիք, որ չունենա կորուստ, կիսատ մնացած պատմություն: Չկա մեկը, ում պապերը չեն թողել հայրենի օջախը և բռնել փրկության տարագրի ուղին՝ դեպի Սիրիա և Լիբանան, Հունաստան և Ֆրանսիա, Արգենտինա և Ուրուգվայ:
Բազմաթիվ են այն երկրները, որոնք գրկաբաց ընդունեցին ցեղասպանությունից հրաշքով փրկված մեր նախնիներին, դարձան նրանց համար նոր տուն և երկրորդ հայրենիք:
Սակայն ապրիլի 24-ը միայն ցավի և կորստի օր չէ: Օր է, որն ապացուցում է հայի վերապրելու և ամենաողբերգական իրավիճակներից նորից հառնելու, ոտքի կանգնելու ուժն ու կարողությունը: Սա օր է, երբ հայն հերթական անգամ իր բազմադարյա պատմության ընթացքում ըմբոստացավ մահվանն ու մոռացությանը և ընտրեց վերապրելու և դժվարությունները հաղթահարելու լուսավոր ուղին:
Այսօր էլ, ցավոք, մեր տարածաշրջանում շատ բան չի փոխվել: Նույնն են դերակատարները, նրանց ցեղասպան գործելաոճը և նկրտումները: Այսօր էլ ստիպված ենք հաշվի նստել Արցախի ժողովրդի գոյաբանական անվտանգության ապահովման հրատապ անհրաժեշտության հետ, քայլեր ձեռնարկել՝ սանձելու հայատյացության նորովի դրսևորումները և նոր վտանգները:Շարունակվում է նաև մշակութային ցեղասպանությունը. ավերածությունների են ենթարկվում վանքերը, հայկական ճարտարապետության գոհարները, նույնիսկ փորձեր են կատարվում խեղաթյուրելու, վիճարկելու այդ ժառանգության պատմական ծագումը:
Միևնույն ժամանակ, այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք միայն հաջողություններ արձանագրելու: Չկա այլևս նահանջի ճանապարհ կամ սայթաքելու հնարավորություն: Պետք է բացառել հաջողության չհասնելը, շարունակել աշխատել, անե՛լ ավելին: «Հայաստան, Արցախ, Սփյուռք» եռամիասնությունը պետք է շարունակի գործել՝ ավելի ակտիվ, ավելի թիրախային և ավելի կուռ՝ ի փառս դարերից եկող և դարեր գնացող մեր Հայրենիքի:Արևածագից առաջ միշտ ամենամութն է լինում…