Discurso de Antonio Sarafian
Compartimos con ustedes del Presidente del Consejo Directivo de UGAB Buenos Aires, Antonio Sarafian, en la Sagrada Familia de Barcelona, en el marco del Ciclo de Conciertos Ecuménicos por la Gloria de Dios y la Paz e el Mundo
Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սանգրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացավ համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի փառս Աստծո եւ աշխարհի խաղաղության» խորագրով:
Այս համերգը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի (նախագահությամբ Անտոնիո Սարաֆյանի), Իսպանիայի բարեփոխված եպիսկոպոսական եկեղեցու և կաթոլիկ ծխերի համատեղ ջանքերով:
Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը դուդուկի կատարումներով օտարազգի հանդիսատեսին ներկայացրեց Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Նվագակցում էր երգեհոնահար Ռոբերտո Ռամիրեզը:
Հնչել է նաև եվրոպական հոգևոր երաժշտություն։
Միջոցառման սկզբում ներկաներին օրհնության խոսք է ասել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Սրբազան Հայրն իր գնահատանքն է հայտնել Արգենտինայի և Իսպանիայի Հայ Բարեգործական Ընդհանուր միության մասնաճյուղերի ղեկավարներին, որոնց նվիրյալ աշխատանքի արդյունքում Սանգրադա Ֆամիլիա հռչակավոր տաճարում կազմակերպվել է հայ հոգևոր երաժշտության հանրահռչակման համերգը, որպեսզի դահլիճում ներկա մարդկանցով միախմբված աղոթք բարձրացվի առ Աստված աշխարհի խաղաղության համար երաժշտության միջոցով:
Բացման խոսքում ՀԲԸՄ համերգին հատուկ մասնակցելու համար Բարսելոնա ժամանած Արգենտինայի մասնաճյուղի ատենապետ Անտոնիո Սարաֆյանն երախտագիտության խոսք է ասել Սանգրադա Ֆամիլիա տաճարի վանահայր և տեսուչ Հոգեշնորհ Խոսե Մարիա Տուրույին՝ հայկական մշակույթին նվիրված այս բացառիկ համերգը կազմակերպելու գործում գործադրած ջանքերի համար՝ նշելով, որ իրենց դռները բացելով հայկական հոգևոր երաժշտության առջև այդպիսով ցուցաբերում են հարգանք հայ ժողովրդի և հայկական մշակույթի հանդեպ:
Համերգին Հայաստանից հրավիրված էր մասնակցելու նաև «Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Չիչյանը:
Վերջինս իր շնորհակալական խոսքը հղեց ՀԲԸՄ Արգենտինայի մասնաճյուղի ատենապետ Անտոնիո Սարաֆյանին և երաժիշտ Գագիկ Գասպարյանին մշակութային կարևոր միջոցառմանը հրավիրելու համար և հանձնել է ՀԿ-ի շնորհակալագրեր համերգի նախաձեռնողներին՝ միջմշակութային երկխոսության ամրապնդմանն ուղղված համերգը կազմակերպելու գործում նրանց կատարած աշխատանքի համար
Հավելենք, որ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով հայկական մշակույթը օտարների շրջանում հանրահռչակելու իր առաքելությանը, հայկական բազմադարյա երաժշտությունը այս համերգարշավի ընթացքում հնչեցրել է նաև Իսպանիայի այլ քաղաքներում նույնպես, ինչպես նաև Հոլանդիայի, Հունաստանի տաճարներում:
Երաժիշտը ելույթը կազմակերպվել է նաև Կ.Պոլսի հայաշատ Ֆերիգյուղի Ս. Վարդանանց եկեղեցում՝ օրհնության Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի:
Ընդհանուր առմամբ, նախատեսված է եղել տասնչորս ելույթ:
Գագիկ Գասպարյանի գործունեության առանցքում օտարների շրջանում հայկական մշակույթը տարածելն է։ Այդ նպատակով նա բազմաթիվ համերգներ է ունեցել օտարազգի հանդիսատեսի համար տարբեր բեմերում՝ հանրահռչակելով հայ ժողովրդի հարուստ երաժշտարվեստը դուդուկի միջոցով։
Գագիկ Գասպարյանի դուդուկի կատարումները հնչում են նաև լատինամերիկյան, կանադական և եվրոպական մի շարք ֆիլմերում, հեռուստաեթերներով, նրա նախաձեռնությամբ արգենտինական թերթերում հոդվածներ են լույս տեսնում հայկական բազմադարյան մշակույթի մասին:
Գագիկ Գասպարյանն աշխարհի տարբեր երկրներից ունի բազմաթիվ օտարազգի ուսանողներ, որոնց առցանց դասավանդում է դուդուկ, ինչպես նաև կազմակերպում է վարպետության դասեր:
Queridos hermanos y hermanas,
Hoy nos reunimos en este lugar tan especial, la Iglesia de la Sagrada Familia, un espacio que simboliza la unión entre lo divino y lo humano, para reflexionar sobre un anhelo compartido por toda la humanidad: LA PAZ..Esa paz que el pueblo Armenio pagó muy caro y que todavía hoy no la podemos conciliar.En esta reflexión, quiero traer a nuestra memoria la rica herencia espiritual de la Iglesia Armenia, una de las comunidades cristianas más antiguas del mundo. Desde el año 301, cuando Armenia se convirtió en la primera nación en adoptar oficialmente el cristianismo, esta Iglesia ha sido un testimonio vivo de fe, perseverancia y esperanza.
La historia de la Iglesia Armenia está marcada por desafíos, pero también por una profunda resiliencia. Ha mantenido viva su identidad espiritual, incluso frente a la adversidad, ofreciendo al mundo un mensaje de fortaleza y paz. Su liturgia, su arte sacro y su música expresan su conexión con el espíritu.
Esta serie de 15 conciertos internacionales de música sacra Armenia, Católica Romana y Anglicana organizados por la Unión General Armenia de Beneficencia de Buenos Aires,Argentina, el padre Sukias Terterian y el Maestro Gaguik Gasparyan , se llevaron a cabo en, España Holanda, Grecia y Turquía han sido dedicados a la Gloria de Dios y por la Paz en el Mundo.
El duduk,instrumento de viento de tres mil años de antigüedad, con su sonido profundo y melancólico, ha sido durante generaciones un puente entre los corazones humanos, uniendo culturas y llevando un mensaje universal de amor y reconciliación.
Agradecimientos al rector de la Sagrada Familia Monseñor Josep Maria Turrull por
permitirnos realizar este concierto. al representante de la Iglesia armenia en el Vaticano Arzobispo Khayag Barsamian por su participación,
al presidente de los young profesionales de la Ugab de España Levon Grigorian y su Comisión directiva que aceptaron desinteresadamente colaborar con dicho proyecto, al padre Sukias Terterian de la Iglesia Anglicana que acompañó en la organización, a la Ugab de Buenos aires impulsora de tan importante acontecimiento , al organista Roberto Ramirez y el Maestro Gaguik Gasparyan ejecutante del duduk.